Այսօր: Երկուշաբթի, 17 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 301
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 մարտի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ N 78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անյա Հովհաննիսյանի 19.11.2024թ. N 13032՝ վարձակալության իրավունքով տրամադրված հողամասում իր կողմից ինքնակամ կառուցած խանութի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն որոշումների, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետությա օրենքի  37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Աշտարակ համայնքի ղեկավարի 25.07.2024թ. N 2709-Ա որոշումը:

2. Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 78 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0447-0006/, համայնքային սեփականություն հանդիսացող 200քմ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա հողամասի վարձակալի կողմից կառուցված 62,2քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 54,3քմ/ ինքնակամ խանութը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023755VVL/:

3. 02-001-0447-0001 ծածկագրից առաջացած 02-001-0447-0006 ծածկագրով 200քմ շինությունով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոխված որպես հասարակական կառուցապատման:

   4. Առաջարկել կառույցն իրականացրած Անյա Գևորգի Հովհաննիսյանին գնելու օրինական ճանաչված 62,2քմ արտաքին մակերեսով խանութը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 17 721 /տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ շինությունով ծանրաբեռնված 200քմ հողամասից 124,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ, իսկ մնացած 75,6քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 13 325,4 /տասներեք հազար երեք հարյուր քսանհինգ ամբողջ չորս տասնորդական/ ՀՀ դրամ:

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner