Հիմք ընդունելով Վարդան Գրիգորյանի 03.02.2026թ. N 1374` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայր, 13-րդ փողոց, 2-րդ նրբանցք, N 1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝ Հողամասի առանձնացվող հատված N 1-ին /ծածկագիր` 02-061-0054-0029-ից, 0,0708 հա/ տալ 1/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 13-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս N 1/1:
Հողամասի առանձնացվող հատված N 2-ի /ծածկագիր` 02-061-0054-0029-ից, 0,0708 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 13-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս N 1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: