Հիմք ընդունելով Շողիկ Եղիազարյանի լիազորված անձ Սպարտակ Եղիազարյանի 26.02.2025թ․ N2119 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-113-0024-0035 0․049հա/ տալ 2/1 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, Օշական, Մ․ Նալբանդյան փողոց, 2-րդ նրբանցքի 1-ին փակուղի, հողամաս 2/1:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: