Հիմք ընդունելով Գարեգին Դավթյանի 12.03.2025թ. N 2709՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օրգով բնակավայր, 2-րդ փողոց, N 35/3, N 35/2 և N 33/1 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 33/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օրգով բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս N 33/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: