Հիմք ընդունելով <<ԱՏՈՄՅԱՆ-ՌԵՍՏ>> ՍՊԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և Աշտարակ համայնքի ավագանու 10․12․2025թ․ թիվ 169-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. <<ԱՏՈՄՅԱՆ-ՌԵՍՏ>>ՍՊԸ-ին տալ 01.01.2026-31.12.2026թթ. ընթացքում ք. Աշտարակ, Քասախի կիրճ 22/4 հասցեում ոչ հիմնական շինության ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն /կցվում է/:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում <<ԱՏՈՄՅԱՆ-ՌԵՍՏ>> ՍՊԸ-ին իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: