Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակ N 6/4 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-001-0063-0042/, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը /տարադրամի փոխանակման և առևտրի սրահ/ Աշտարակ քաղաքի երաժշտական դպրոց մուտք ու ելքի ճանապարհը սահմանված նորմերին համապատասխան ապահովելու և տարածքը բարեկարգելու նպատակով քանդելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 1-ին փողոց, N 9 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-061-0051-0033/, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը խաղահրապարակ և զբոսայգի կառուցելու նպատակով քանդելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner