Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Գոհար Կարապետյանը հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքհարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Գոհար Կրապետյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը, չէր ներկայացրել բացատրություններ, միջնորդություններ, ինչպես նաև նիստին չներկայանալու հարգելի պատճառ։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Գոհար Կարապետյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է 1. 02-001-0815-0023 կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024թթ․ համար, ապառք՝ 64060 / վաթսունչորս հազար վաթսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 11306 /տասնմեկ հազար երեք հարյուր վեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 75,366 / յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ: Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020թթ․ համար, ապառք՝ 156962 /հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր վաթսուներկու / ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 74077 /յոթանասունչորս հազար յոթանասունյոթ / ՀՀ դրամ, ընդամենը՝ 231,039 /երկու հարյուր երեսունմեկ հազար երեսունինը/ ՀՀ դրամ: 2. 02-001-0690-0005 կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024թթ․ համար, ապառք՝ 39440 /երեսունինը հազար չորս հարյուր քառասուն / ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 6961 / վեց հազար ինը հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 46,401 / քառասունվեց հազար չորս հարյուր մեկ/ ՀՀ դրամ: Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020թթ. Համար ապառք՝ 83932 /ութսուներեք հազար ինը հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 38656 /երեսունութ հազար վեց հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 122,588 / հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ: 3. 02-001-0827-0051 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020թթ. Համար ապառք՝ 52030 /հիսուներկու հազար երեսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 24838 /քսանչորս հազար ութ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 76,868 / յոթանասունվեց հազար ութ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Գոհար Կարապետյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 552,262 / հինգ հրյուր հիսուներկու հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որը վճարել՝
1. 121,767 /հարյուր քսանմեկ հազար յոթ հարրյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ 900445005045 հաշվի համարին։
2. 430,495 /չորս հարյուր երեսուն հազար չորս հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ 900445101018 հաշվի համարին։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Կարապետյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: