Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2021 թվականի N 26-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտուշ Միրզախանյանի 10.05.2021թ. N 725, <<Սպիննակեր Գրուպ>> ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Կարապետյանի 13.05.2021թ. N 754, Նուշիկ Ադամյանի 19.05.2021թ. N 808 և Գայանե Հովակիմյանի 19.05.2021թ.  N 805 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի պահանջներով, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց N 7 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0105-0001 ծածկագրից 6քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող առևտրի և սպասարկման օբյեկտի սեփականատեր Արտուշ Արսենի Միրզախանյանին:

2. Աշտարակ քաղաքի 692-009 ծածկագրից 0,1165հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0692-0002 և 02-001-0692-0003 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <Սպիննակեր Գրուպ> ՍՊԸ-ին:

3. Աշտարակ քաղաքի Աբովյան փողոց N 33 տան հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0177-0006 ծածկագրից 30,8քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող տնամերձ հողամասի սեփականատեր Նուշիկ Աղվանի Ադամյանին:

4. Աշտարակ քաղաքի 694-039 ծածկագրից 0,0784հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0694-005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Գայանե Ռուբիկի Հովակիմյանին:


Կողմ -9

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner