Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻԸ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի դրական դիրքորոշումները` Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 18.04.2025թ. թիվ 45 արձանագրությունը՝ որ համայնքային սեփականություն հանդիսացող 02-024-0906-0001 ծածկագրից 0․01968հա այլ հողատեսքը /ճանապարհ/ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/ և քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0131-0008 ծածկագրից 0․01971հա պտղատու այգին /կորիզավոր/ բարձրարժեք հողատեսքից ցածրարժեք այլ հողատեսքի /ճանապարհ/ փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35/24 կետի և 43-րդ հոդվածների պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0906-0001 ծածկագրից 0.01968հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /ճանապարհ/ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/ և քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0131-0008 ծածկագրից 0․01971հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգին /կորիզավոր/ բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք այլ հողատեսքի /ճանապարհ/՝ կադաստրային քարտեզներում ուղղում կատարելու համար:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner