Ղեկավարվելով <Տեղական Ինքնակռավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ն մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող, 02-001-0158-0001 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից 0.01055 հա հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես ընդհանուր օգտագործման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: