Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մանուշակ Հովհաննիսյանի լիազորված անձ Արտյոմ Աբիսողոմոնյանի 21․04․2025թ․ N 4732 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 08.05.2025թ. N 68-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0155-0112 ծածկագրով 0,1հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 4 400 000 /չորս միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-110-0155-0084 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Մանուշակ Վարանցովի Հովհաննիսյանին:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner