Հիմք ընդունելով <Էյ Էյ Էս Ըքաունթինգ> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի արժեքի վերաբերյալ եզրակացությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/7 հասցեում գտնվող կիսակառույց շինություններն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,33274հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 23 400 000 /քսաներեք միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |