Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 14.11.2017թ. N 139 դրական եզրակացությունը` Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի 02-086-0111-0050 ծածկագրից 6,78հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-086-0111-0050 ծածկագրից 6,78հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությանարոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման գործառնական նշանակությանփոփոխությունը:
2. Առաջին կետում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Ոսկեհատ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |