Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 247
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ԱՐՇԱԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արշակ Մնացականի Հովհաննիսյանի 20.11.2024թ N 13096 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն 1 հասցեում գտնվող Արշակ Մնացականի Հովհաննիսյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0002-0063/ 0.10716 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը և անասնաշենքը, որոնք կառուցվել են 2009թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Արշակ Մնացականի Հովհաննիսյանի /ծնվ․ 02․04․1958թ․/, Ռիտա Վարդգեսի Հովհաննիսյանի /ծնվ․ 25․08․1961թ․/, Մնաց Արշակի Հովհաննիսյանի /ծնվ․ 13․04․1980թ․/, Նվեր Արշակի Հովհաննիսյանի /ծնվ․ 30․08․1983թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 1-ին փողոց, բնակելի տուն 1 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0002-0063 կադաստրային ծածկագրով, 20235DRY8W չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.10716 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2009թ. կառուցված, 47.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 43.2 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ընդամենը արտաքին չափերով 90․4 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության /անասնաշենք/ համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :

1) 47․2 x 743 = 35070 /երեսունհինգ հազար յոթանասուն/ ՀՀ դրամ

2) 43․2 x 446 = 19268 /տասնինը հազար երկու հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 54338 ՀՀ դրամ։

2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner