Հիմք ընդունելով Կարեն Երզնկանյանի 06.02.2025թ. N 1121 դիմումը հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Փարպի բնակավայրում գտնվող Կարեն Երզնկանյանին և Անտոն Երզիկանյանին ժառանգության իրավունքով փոխանցված 0,05հա հողամասից /ծածկագիր 02-028-0015-0011/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Կարեն Հրաչի Երզնկանյանի/ ծնվ 07.03.1962թ./ և Անտոն Հրաչի Երզիկանյանի/ ծնվ 04.02.1964թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0015-0011 կադաստրային ծածկագրում հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,10655 հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: