Այսօր: Չորեքշաբթի, 11 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վաչիկ Ազարյանի 12․11․2025թ․ N 16328, Թորոս Խեչումյանի 21․11․2025թ․ N 16862, Հայկ Սաֆարյանի 24.11.2025թ. N 16922, Վարդան Բասումյանի լւազորված անձ Բորիս Հակոբյանի 01.12.2025թ. N 17352 և Գևորգ Գրիգորյանի 01.12.2025թ. N 17354 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․

1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի Դ․ Տեր-Մկրտչյան 1-ին փողոց, N 5 հասցեում գտնվող, 02-110-0019-0008 ծածկագրով 250քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-110-0019-0047 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Վաչիկ Զոհրակի Ազարյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0639-0060 ծածկագրով 0,0314հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 942 000 /ինն հարյուր քառասուներկու հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0639-0048 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Թորոս Սմբատի Խեչումյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0634-0088 ծածկագրով 0,05հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0634-0028 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Հայկ Հովհաննեսի Սաֆարյանին:

4. Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, N 3 հասցեում գտնվող, 02-093-0012-0178 ծածկագրով 528քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 4 000 000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-093-0012-0175 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Վարդան Կարապետի Բասումյանին:

5. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի Արարատյան փողոց, N 104/2 հասցեում գտնվող, 02-087-0211-0027 ծածկագրով 138,3քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-087-0211-0020 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Գևորգ Գարեգինի Գրիգորյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner