Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 05/05/2025 N Կ-05052025-02-0204 որոշման կապակցությամբ, հիմք ընդունելով Արթուր Սարիբեկի Գլեբովի 13.05.2025թ. թիվ 5696 դիմումը, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Արթուր Սարիբեկի Գլեբովին /ծնվ. 07.03.1975թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-109-0083-0028 ծածկագրով 0.12000 հա բնակավայրերի նշանակության հողամասի մեջ ներառված 0.0186 հա բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: