Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 8
 
Համար 0Ամսաթիվ 30/05/2016 10:00
Վարող ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ, ՄԱԿԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՅԱՇՉՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԳՈՌ ԱՏՈՄՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *


 
Խորհրդակցության սկզբում Գ. Եղիազարյանն ու Ա. Անտոնյանն ինֆորմացիա տվեցին ս/թ. մայիսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանիսա /Ստրասբուրգ/ և Գերմանիա  /Քելն/ կատարած ուղևորության վերաբերյալ:
Խոսվեց հանդիպումների, փորձի փոխանակման, նրաց ունեցած հնարավորությունների և լավագույն փորձը ներդնելու մանրամասների մասին:
Հարց ու պատասխանից հետո քննարկվեցին ընթացիկ հարցեր, որից հետո

 

 

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց

 

1. Գ. Ատոմյանին`
- Շարունակել աղբարկղերի նորոգման աշխատանքները և սեղմ ժամկետներում ավարտել:
- Նախապատրաստական աշխատանքներ կատարել երկրորդական հումքը կենցաղային աղբից առանձին հավաքելու և այդ նպատակով տեղադրել լրացուցիչ արկղեր:
- Ուշադրության կենտրոնում պահել Ղ. Փարպեցու փողոցի վերջնամասում գտնվող տարածքը և բացառել աղբի թափումը ինչպես այլոց, անպես էլ ՀՈԱԿ-ի աղբատարների կողմից:
2. Մ. Հովհաննիսյանին՝
- Զբաղվել և վերջնականապես լուծել աղբատարների վրա տեղորոշիչ սարքերի /GPS/ տեղադրման խնդիրը:
- Ի գիտություն ընդունել, որ ներքաղաքային ավտոբուսների աշխատանքը գոհացուցիչ չէ, ամսվա մեջ հատ ու կենտ օրերի են հասնում  վերջնակետեր /Մուղնի, Բագավան, Գիտավաններ/: Զբաղվել դրանք կարգավորելու հարցով և գիծն սպասարկողներին տեղյակ պահել նախատեսվող սանկցիաների մասին:
3. Անժ. Խաչատրյանին`
- Ի գիտություն ընդունել, որ հարկերի հավաքագրման աշխատանքները բավարար չեն և հինգ ամսվա վիճակով ճեղքվածքը կազմում է շուրջ 20 մլն ՀՀ դրամ:
- Իրավաբանի հետ համատեղ միջոցներ իրականացնել չվճարողների նկատմամբ կոնկրետ քայլեր իրականացնելու համար:
- Ակտիվացնել աշխատանքները ՀՈԱԿ-ների տնօրենների հետ, աշխատակիցների պարտքերը մինիմումի հասցնելու համար:
- Ի գիտություն ընդունել, որ քանդակի սիմպոզիումի ծախսերը հոգալու համար մյուս ամսին հարկերի հավաքագրումը կտրուկ պետք է  ավելացվի:
4.Հ. Բաղդասարյանին`
- Այսօր մինչև ժամը 1500-ն ներկայացնել վերջնական ծավալները:
- Ներկայացնել առաջարկություն երկրորդական փողոցների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ՝ նշելով ծավալներն ու աշխատանքների տեսակը: Այդ աշխատանքներում անպայման ներգրավել բնակիչներին:
- Բնակչությանը բացատրել և տեղյակ պահել քամու վնասների փոխհատուցման հետ կապված վիճակը:
5. Հ. Հակոբյանին`
- Ուսումնասիրել փողոցների մաքրման սարքի ձեռք բերման ուղիներն ու ներկայացնել առաջարկություն /փոշեկուլի հետ կապված, գնումների իրականացում/: Ուսումնասիրել այլոց փորձը /եթե կան/:
- Գնումների իրականացման փոփոխությունների հետ կապված կատարել անհրաժեշտ գործողություններ /վեց ամսվա կտրվածքի հետ կապված/:
6. Կ. Հովեյանին`
- Ն. Սիսակյան փողոցի կրպակը հանելու հետ կապված տրվում  է երեք օր ժամանակ:
- Վերջնականապես լուծել Վաչիկ Սողոմանյանի հետ կապված խնդիրը:
7. Պ. Զոհրաբյանին`
- Եռօրյա ժամկետում լուծել Ձախ ափի և Շիրազի փողոցի արտաքին լուսավորության հետ կապված առկա խնդիրը:
8. Մ. Յաշչյանին`
- ՀՈԱԿ-ների տնօրենների հետ համատեղ աշխատանքներ իրականացնել ծնողական խորհուրդների աշխատանքն ակտիվացնելու և կանոնակարգելու համար:
   Հասնել նրան, որ նրանց կայացրած յուրաքանչյուր որոշում արձանագրվի և իրականացվի օրենքի սահմաններում:
 9. Գ. Եղիազարյանին, Գ. Դատումյանին`
- Մեկօրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատակիցների անհատական, նախնական թեկնածությունների և աշխատասենյակների հետագա բաշխման վերաբերյալ:

10. Բոլորին`
- Ի գիտություն ընդունել, որ սենյակներն առանց հսկողության թողնելը հղի է լուրջ վտանգներով: Այդպիսիք բացառելու նպատակով սենյակներից դուրս գալուց դռները փակել բանալիով:

ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝                                        Գ. Դ Ա Տ ՈՒ Մ Յ Ա Ն Ը

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner