Հիմք ընդունելով Ավետիս Խաչատրյանի 03.07.2025թ. N 8499՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-004-0038-0016, 0,103 հա/ տալ 33 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 19-րդ փողոց, հողամաս N 33:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: