Հիմք ընդունելով Գարեգին Մարկենի Սայադյանի 19.01.2026թ. N 676՝ դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Գարեգին Մարկենի Սայադյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.30 հա հողամասից /ծածկագիր 02-028-0310-0010/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.25405 հա /ընդամենը 0.55405 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Գարեգին Մարկենի Սայադյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գարեգին Մարկենի Սայադյանի /ծնվ.26.06.1940թ./, Վալյա Գրիշի Սայադյանի /ծնվ.02.04.1946թ./ և Նաիրա Գարեգինի Սողոմոնյանի /ծնվ.05.01.1976թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0310-0010 կադաստրային ծածկագրում հատկացված 0.3 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.25405 հա /ընդհամենը 0.55405 հա / հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: