Հիմք ընդունելով Հայրապետ Հարությունյանի 25.02.2025թ. N 2046 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող 0.25 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից փաստացի չափագրման արդյունքում /02-001-0831-0001 ծածկագրից/ ավել օգտագործվող 0.0148 հա /ընդհամենը 0.2648 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հայրապետ Արկադյայի Հարությունյանի /ծնված 09.03.1961թ/, Գոհար Աբրահամի Հարությունյանի /ծնված 21.03.1965թ/, Տաթևիկ Հայրապետի Հարությունյանի /ծնված 24.06.1989թ/ և Վարդան Հայրապետի Հարությունյանի /ծնված 17.09.1990թ/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող, 02-001-0831-0001 կադաստրային ծածկագրից հատկացված 0.25 հա գյուղատնտեսական հողամասից ավել օգտագործվող 0.0148 հա հողամասի /ընդհամենը 0.2648 հա/ նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: