Հիմք ընդունելով հանրային լսումներ կազմակերպելու վերաբերյալ <<ՎԱՆԴՈՇԻՆ>> ՍՊԸ տնօրեն Վ․ Մանուկյանի դիմումը /մուտք՝ 16․01․2025թ․ թիվ 01/12/, հանրային լսման արդյունքը և ղեկավարվելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․
1. Նախնական համաձայնություն տալ Վերին Սասունիկ բնակավայրի տարածքում Կոշի բազալտների հանքավայրի <<Հյուսիսային>> տեղամասի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ |