Հաշվի առնելով հարցի հրատապությունը, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացիների դիմումներն ու բնակավայրերի վարչական ղեկավարների զեկուցագրերը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Գնումների մասին>> օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի կարիքների համար Ագարակ, Օշական, Բյուրական, Կոշ, Ոսկեվազ բնակավայրերում փողոցների ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը համարել անհետաձգելի պահանջ և թույլատրել իրականացնելու մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն կից ներկայացվող նախահաշվի:
2. Աշտարակ համայնքի կարիքների համար Աշտարակ, Ղազարավան, Օհանավան, Բազմաղբյուր, Փարպի, Կարբի բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը համարել անհետաձգելի պահանջ և թույլատրել իրականացնելու մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն կից ներկայացվող նախահաշվի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: