Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Վահան Շալիկոյի Մելիքյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Վահան Շալիկոյի Մելիքյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին և ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վահան Շալիկոյի Մելիքյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-017-0160-0008 կադաստրային ծածկագրով հողամասի 2012-2020 թթ․ համար, ապառք՝ 187,329 /հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2009-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 137,671 /հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 325,000 /երեք հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 115,660 /հարյուր տասնհինգ հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 20,275 /քսան հազար երկու հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 135,935 /հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 2․ 02-017-0160-0007 կադաստրային ծածկագրով հողամասի 2018-2020 թթ․ համար, ապառք՝ 8,862 /ութ հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2010-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 12,483 /տասներկու հազար չորս հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 21,345 /քսանմեկ հազար երեք հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 11,816 /տասնմեկ հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար, առաջացած տույժ՝ 2,072 /երկու հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 13,888 /տասներեք հազար ութ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ 3․ 02-017-0160-0036 կադաստրային ծածկագրով հողամասի 2011-2020 թթ․ համար, ապառք՝ 13,320 /տասներեք հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2009-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 11,764 /տասնմեկ հազար յոթ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 25,084 /քսանհինգ հազար ութսունչորս/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 9,328 /ինը հազար երեք հարյուր քսանութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 1,635 /հազար վեց հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 10,963 /տասը հազար ինը հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ 4․ 02-017-0031-0009 կադաստրային ծածկագրով հողամասի 2010-2020 թթ․ համար, ապառք՝ 9,000 /ինը հազար/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 4,752 /չորս հազար յոթ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 13,752 /տասներեք հազար յոթ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 5,059 /հինգ հազար հիսունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 731 /յոթ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 5,790 /հինգ հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Վահան Շալիկոյի Մելիքյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 551,757 /հինգ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, որը վճարել՝
1․ 385,181 / երեք հարյուր ութսունհինգ հազար հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ 900445116016 հաշվի համարին։
2․ 166,576 /հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ 900445004840 հաշվի համարին։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Շալիկոյի Մելիքյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: