Հիմք ընդունելով <<Անուշավան Գաբրիելյան Պողոսի>> ԱՁ-ի 26․07․2023թ․ թիվ 7621 դիմումը` ինտերնետային մալուխների անցկացման նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներն օգտագործելու վերաբերյալ, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքում <<Անուշավան Գաբրիելյան Պողոսի>> ԱՁ-ի կողմից ինտերնետային մալուխների անցկացման համար համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուները, ամսական մեկ հենասյան համար 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով <<Անուշավան Գաբրիելյան Պողոսի>> ԱՁ-ին վարձակալության տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |