Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագրեր՝ 02-113-0004-0021, 0.01868 հա/ տալ 4/21 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ. Մաշտոցի փողոց, հողամաս N 4/21:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: