Հիմք ընդունելով Վարդան Եդիգարյանի 20.04.2020թ. N 439 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Աշտարակ քաղաքի 535 թաղամասից 0,0429հա գյուղատնտեսական նշանակության /0,0181հա արոտավայր և 0,0248հա այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0535-0009 ծածկագրով հողամասի սեփականատեր Վարդան Գրիշայի Եդիգարյանին: |