Հիմք ընդունելով Նորիկ Միրզիկյանի 20.02.2026թ. N 2389՝ անշարժ գույքը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր՝ 02-001-0265-0013, 0,103 հա/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ա․ Խաչատրյան փողոց, բնակելի տուն N 6/4:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: