Հիմք ընդունելով Մելանյա Դավթյանի 27.11.2024թ. N 13409՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Արցախ թաղամասի 2-րդ փողոց, N 37 և N 39 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 37-39 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Արցախ թաղամասի 2-րդ փողոց, հողամաս N 37-39:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: