Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 23 հոկտեմբերի 2024թ․ թիվ 3965-Ա վարչական վարույթի շրջանակներում գործի լիարժեք քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու, ուսումնասիրելու, ուստի ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ 2024թ․ հոկտեմբերի 23-ին հարուցված թիվ 3965-Ա վարչական վարույթի ժամկետը երկարաձգել 10 օրով և վերջնաժամկետ սահմանել՝ 11․12․2024 թվականը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։