Հիմք ընդունելով Պողոս Մարգարյանի 01.04.2025թ N 3765 ՝ դիմումը, գյուղատնտեսական նշանակության հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Կոշ բնակավայրում գտնվող 0.4 հա հատկացված հողամասից փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0672 հա /ընդհամենը 0.4672 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Պողոս Վանուշի Մարգարյանի /ծնված 09.10.1960թ./ սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող, 02-061-0119-0001 կադաստրային ծածկագրում հատկացված 0.2 հա գյուղատնտեսական հողամասից ավել օգտագործվող 0.028 հա հողամասի /ընդհամենը 0.228 հա/, 02-061-0161-0023 կադաստրային ծածկագրում հատկացված 0.1 հա գյուղատնտեսական հողամասից ավել օգտագործվող 0.0282 հա հողամասի /ընդհամենը 0.1282 հա/ և 02-061-0266-0015 կադաստրային ծածկագրում հատկացված 0.1 հա գյուղատնտեսական հողամասից ավել օգտագործվող 0.011 հա հողամասի /ընդհամենը 0.111 հա/ նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: