Հիմք ընդունելով Մասիս Արսենի Մաթևոսյանի 23.05.2025թ. N 6340՝ տնամերձ հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնք Աշտարակ, ք․ Աշտարակ, Ալիխանյան եղբայրների փողոց, N 14 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0257-0013/ հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-001-0257-0013, 0․0014հա/ տալ 14/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Ալիխանյան եղբայրների փողոց, հողամաս 14/2։
Հողամասի մնացած մասի և բնակելի տան /0․0358հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Ալիխանյան եղբայրների փողոց, բնակելի տուն N 14։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: