Հիմք ընդունելով Գևորգ Խուդոյանի 20.05.2025թ. N 6089, Գոռ Սարգսյանի ներկայացուցիչ Կարեն Հովեյանի 04.07.2025թ. N 8594, Հակոբ Կաբակուլակյանի ներկայացուցիչ Թամարա Մանուկյանի 30.07.2025թ. N 9809 և Սերգեյ Ատոմյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանի 29.08.2025թ. N 11242՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0417-0059 ծածկագրով, Գևորգ Վազերի Խուդոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,126հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0508-0009 ծածկագրով, Գոռ Ֆելիքսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,098986հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0213-0005 ծածկագրով, Հակոբ Աբրահամի Կաբակուլակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,67163հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0761-0015 ծածկագրով, Սերգեյ Միշայի Ատոմյանին և Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,373հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |