Հիմք ընդունելով Լևոն Փանոսյանի 25.01.2024թ. N 812՝ ջերմոցային տնտեսության կառուցման հայտը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0410-0059 ծածկագրով, Լևոն Վազգենի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4466հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |