Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28․11․2025թ․ N 2/փ-371 և N 2/փ-243 և N 2/փ-376, 11․12․2025թ․ N 2/փ-404 դրական եզրակացությունները` Անտառուտ, Ղազարավան և Օշական բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-010-0109-0012 ծածկագրով 0,2255հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0001-0025 ծածկագրով 0,15հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0278-0186 ծածկագրով 0,09925հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողեր նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Անտառուտ, Ղազարավան և Օշական բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|