Հիմք ընդունելով Կարմեն Պետրոսյանի 19.02.2025թ. N 1834՝ բնակարանին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, ք․ Աշտարակում գտնվող 24․9 ք․մ․ մակերեսով բնակարանին /ծածկագիր՝ 02-001-0778-0002-001/ տալ 16 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, ՌՖԷԻ Գիտավան թաղամաս, 9 շենք, 16 բնակարան:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: