Հիմք ընդունելով Նաիրա Ստեփանյանի լիազորված անձ Քնարիկ Թանգամյանի 22․05․2025թ․ N6277 դիմումը, Նաիրա և Ռուզաննա Մամիկոնի Ստեփանյանների ժառանգությամբ ձեռք բերված 02-001-0012-0197 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շենք-շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝ ղեկավարվելով նաև <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 34 հոդվածի, պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Նաիրա և Ռուզաննա Մամիկոնի Ստեփանյանների սեփականության իրավունքը 02-001-0012-0197 կադաստրային ծարկագրում գտնվող, ժառանգությամբ ձեռք բերված տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 352.53քմ ընդհանուր մակերեսով շենք շինությունների նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: