Հիմք ընդունելով Սամվել Նազարյանի 04.07.2025թ. N 8585 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինությունների համար սահմանված կարգով առանձնացված 450քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0012-0545/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մ․ Խորենացու փողոց, N 3/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0012-0545/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 30062025-02-0074/ 38,5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 15,34քմ արտաքին մակերեսով ծածկը և 0,74քմ մակերեսով պարիսպը սահմանված գնով, իսկ շինություններով ծանրաբեռնված 450քմ հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ՍԱՄՎԵԼ ԺՈՐԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը շինությունների համար կազմում է 139 130 /մեկ հարյուր երեսունինը հազար մեկ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, իսկ շինություններով ծանրաբեռնված հողամասի համար՝ 1 998 810 /մեկ միլիոն ինն հարյուր իննսունութ հազար ութ հարյուր տաս/ ՀՀ դրամ:
3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց պահպանման և սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: