Այսօր: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԱԲՐԱՀԱՄԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայկազունի Աբրահամի Աբրահամյանի լիազորված անձ՝ Լուիզա Գրիգորյանի 20.11.2024թ. N 13119 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայկազունի Աբրահամի Աբրահամյանի ընտանիքին հատկացված 0․08հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-113-0058-0064/ ավել օգտագործվող 0․0105հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Հայկազունի Աբրահամի Աբրահամյանի /ծնվ.22.02.1949թ./, Շողիկ Հովհաննեսի Աբրահամյանի /ծնվ.21.05.1955թ./ և Աբրահամ Հայկազունու Աբրահամյանի /ծնվ.07.06.1983թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող 02-113-0058-0064 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․0905հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:

2․ 02-113-0058-0064 ծածկագրով 0․0905հա մակերեսով հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Օշական, Մ․ Նալբանդյան փողոց, 1-ին նրբանցք, բնակելի տուն N22:

3.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner