Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 04 օգոստոսի 2025թ․ թիվ 2044-Ա վարչական վարույթի շրջանակներում էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու, ուստի ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ 2025թ․ օգոստոսի 04-ին հարուցված թիվ 2044-Ա վարչական վարույթի ժամկետը երկարաձգել 10 օրով և վերջնաժամկետ սահմանել՝ 11․09․2025 թվականը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից