Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 02-095-0533-0001 ծածկագրով 2,6319հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի դրական դիրքորոշումները, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող, 02-095-0533-0001 ծածկագրով 2,6319հա հողամասից 1,09238հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. 02-095-0533-0001 ծածկագրից 1,09238հա հողամասի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, Կարին, 12-րդ փողոց, 3-րդ փակուղի, N 3 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին ժ․պ․ /Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: