Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների մանկապարտեզ ընդունվող երեխաներից մանկապարտեզի մուտքավճարի համար սահմանել 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ արտոնություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |