Հիմք ընդունելով Անգին Սարիբեկյանի 23.01.2024թ N 709՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականը, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Անգին Միհրանի Սարիբեկյանի / ծնվ 14.12.1938թ./ ժառանգության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրի 02-028-0081-0023 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում /հաշվառման ծածկագիր՝ 20233REXNG / ինքնակամ կառուցված 308.8 քմ մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ կառ. Մինչև 2001թ. Ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: