Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 81-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ստեղծել «Աշտարակտրանս» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):
2. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը համապատասխանում է 100 (մեկ հարյուր) հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով:
3. Հաստատել ընկերության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Հաստատել ընկերության հաստիքացուցակը՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Առաջարկել Աշտարակ համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության պետական գրանցումը: