Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 437-057 ծածկագրով 0,0702հա հողամասը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, իսկ 221-101 ծածկագրով 210քմ հողամասը գրանցվել է որպես պետական սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 221-101 ծածկագրով 210քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և հավանություն տալ աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 70%-ը:
2. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 437-057 ծածկագրից 0,0702հա, գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն և հավանություն տալ աճուրդ -վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: