Հիմք ընդունելով Էդիկ Նորիկի Ղալաչյանի 07.02.2025թ. N 1203՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Գ․ Նարեկացու փողոց, N 128/1 և N 128/3 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 128/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ,Գ․ Նարեկացու փողոց, հողամաս N 128/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: