Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-061-0106-0239 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈԻՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 10.05.2019թ. <<Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին>> N572-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով <<Կապավոր>> ՍՊԸ-ի տնօրեն Գ. Չլինգարյանի 27.08.2024թ. N 9602 դիմումը, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-061-0106-0239 կադաստրային ծածկագրով 2.09714հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (արոտավայր) 100.000 խմ հողագրունտի հանույթի աշխատանքներն իրականացնելու:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված համաձայնությունը տրվում է ոչ ավել քան մինչև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր՝ Տրանշ 2, Երևան-Գյումրի-Բավրա (սկսած ԿՄ 37+545-ից մինչև ԿՄ 71+435) մոտ 34․0 կմ Մ1 ավտոմայրուղու շինարարության վերջնականացման ժամկետը՝ 30․12․2025թ․:

3. <<Կապավոր>> ՍՊԸ-ի հետ կնքել հողագրունտի հանույթի տեղամասը վարձակալությամբ տրամադրելու մասին նախնական պայմանագիր:

4. Հողագրունտի հանույթի իրավունք ստանալուց հետո <<Կապավոր>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

5. Հողագրունտի մեկ խորանարդ մետրի /խմ/ արժեքը սահմանել 50 ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner