Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024թ. նոյեմբերի 1-ին հարուցված թիվ 4097-Ա վարչական վարույթի շրջանակներում գործի լիարժեք քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու, ուստի ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Գույքահարկի, հողի հարկի, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով սույն որոշման հավելված 1-12-ով սահմանված ֆիզիկական անձանց նկատմամբ 2024թ. նոյեմբերի 1-ին հարուցված թիվ 4097-Ա վարչական վարույթի ժամկետը երկարաձգել՝ 10 օրով և վերջնաժամկետ սահմանել 11.12.2024թ.:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրության պահից։