Հիմք ընդունելով Սուրեն Համլետի Գասպարյանի 02.08.2022թ N 3704 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.04.2022թ. /ԳՄ2348 և ԳՄ2350/ վկայագրերը՝ ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26 ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սուրեն և Արթուր Համլետի Գասպարյաններին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.1841 հա ջրովի վարելահողի փաստացի չափագրման արդյունքում 02-001-0438-0009 ծածկագրով հաշվառված ավել օգտագործվող 0.0041 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Սուրեն Համլետի Գասպարյանի /ծնվ.29.07.1978թ./ և Արթուր Համլետի Գասպարյանի /ծնվ.13.03.1981թ./ սեփականության իրավունքը 02-001-0438-0009 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.1841 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս.Թումասյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: