Հիմք ընդունելով <<ԴՈԼՈՄԻՏԻ>> ՍՊԸ-ի տնօրեն Համազասպ Մելքումյանի 12.07.2022թ. N 3267, Զորիկ Իսպիրյանի 11.07.2022թ. N 3233 և Նորայր Գրիգորյանի 26.07.2022թ. N 3540՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ <<ԴՈԼՈՄԻՏԻ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0223-0081 ծածկագրով 0,1հա, 02-004-0223-0185 ծածկագրով 0,3346հա, 02-004-0223-0181 ծածկագրով 0,08025հա և 02-004-0223-0186 ծածկագրով 3,34228հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0247-0101 ծածկագրով, Զորիկ Ռաֆիկի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,685հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 02-095-0166-0048 ծածկագրով, Նորայր Հրաչի Գրիգորանին սեփականության իրավունքով պատկանող 0,7հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնաշենքի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|